ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հացահատիկ տեղափոխելու համար Ուկրաինայի նավահանգիստներ է ուղևորվում 6 նավ

Հացահատիկ տեղափոխելու համար Ուկրաինայի նավահանգիստներ է ուղևորվում 6 նավ

Առաջիկայում ուկրաինական նավահանգիստներ կժամանեն գյուղատնտեսական արտադրանքի 6 նավ, հայտնում է VOA-ն։

ՄԱԿ-ի «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության» ներքո գործող Համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել ստուգման համար ժամանած վեց նավերի անցնել Սև ծովի ծովային մարդասիրական միջանցքով:

Այսպիսով, MV Kafkam Etler և MV Zelek Star նավերն արդեն ստուգվել են և կարող են մեկնել Չորնոմորսկ։

Վաղը կստուգվեն MV Great Arsenal, MV Zumrut Ana, MV Ocean S, MV Kubrosliy, որոնք ստուգումից հետո նույնպես կմեկնեն Չորնոմորսկ։

Բացի այդ, MV Star Laura և MV Rahmi Yagci նավերը ստուգումներ են անցել հանգստյան օրերին: Համատեղ համակարգման կենտրոնի մասնակիցները վստահեցնում են, որ ուշադիր հետևելու են ծովային հումանիտար միջանցքով ուկրաինական հացահատիկով նավերի անցմանը։

  • Կիսվել: