ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Հաագայում լսումների արդյունքները. հայկական կողմը խնդրեց միջանկյալ միջոց կիրառել

Հաագայում լսումների արդյունքները. հայկական կողմը խնդրեց միջանկյալ միջոց կիրառել

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում երկու օր լսումներ տեղի ունեցան: Արդեն լսումների երկրորդ օրը Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը  դատարանին խնդրեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցով մինչև վերջնական որոշում կայացնելը միջանկյալ միջոց կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու փակել Բաքվի ռազմավարի պուրակը։

Դատարանում եղան նաեւ հայկական կողմին դեմ եւ կողմ ելույթներ: Հայկական կողմի օգտին այսօր միջազգային դատարանում ելույթ ունեցավ միջազգային իրավունքի ամերիկացի մասնագետ Շոն Մըրֆին։ Նա, հակադարձելով Բաքվի ներկայացուցիչների պնդումներին, թե որոշ հայ զինվորականներ հանցագործներն են, վկայակոչեց ռազմագերիների, գերիների իրավունքները պաշտպանող Ժնևյան կոնվենցիաները, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի եզրակացությունը։ Սակայն  Հայաստանի փաստարկներին հակադարձող Ադրբեջանի ներկայացուցիչ Փիթեր Գոլդսմիթը դեռ լսումների առաջին օրն էր հայտարարել, որ Հայաստանի հայցը պետք է մերժվի, քանի որ Ադրբեջանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները:

Նշենք, որ Հաագայի դատարանը Հայաստանի հայցից բացի, քննում է նաև Ադրբեջանի հայցն ընդդդեմ Հայաստանի։ Կողմերը միմյանց մեղադրում են ռասայական խտրականություն դրսևորելու համար և խնդրում դատարանին միջոցներ ձեռնարկել դրան վերջ դնելու համար։ Բուն դատավարությունները կարող են ամիսներ տևել։

Armlur.am

  • Կիսվել: