կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Գուտերեշը նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով երկարաձգել Սևծովյան նախաձեռնության գործողությունը

Գուտերեշը նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով երկարաձգել Սևծովյան նախաձեռնության գործողությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որով առաջարկել է երկարաձգել Սևծովյան նախաձեռնության գործողությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ նա ավելի վաղ հայտարարել էր, որ հացահատիկի գործարքի երկարաձգման նախադրյալներ չկան, քանի որ Ռուսաստանի նկատմամբ պարտավորությունները չեն կատարվում: Հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին:

՛՛Նպատակն է վերացնել խոչընդոտները, որոնք ազդում են ՛՛Ռոսսելխոզբանկի՛՛ միջոցով ֆինանսական գործարքների վրա, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության մոտ, և միևնույն ժամանակ ապահովել ուկրաինական հացահատիկի հոսքի շարունակությունը Սև ծովով՛՛,-շեշտել է նա:
 
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։

 

  • Կիսվել: