շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գուտերեշը հաստատել է իր մասնակցությունը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Գուտերեշը հաստատել է իր մասնակցությունը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հաստատել է իր մասնակցությունը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։

«Դեռ Նյու Յորքում մեր գտնվելու ժամանակ Գուտերեշը հանդիպել է նախարարի (խմբ.՝ Սերգեյ Լավրովի) հետ, նա հաստատել է, որ շատ լրջորեն պատրաստվում է Կազանի այս համաժողովին իր մասնակցությանը, այսինքն` հաստատել է (իր մասնակցությունը)», - գործակալությանն ասել է Վերշինինը Օմբուդսմենների VIII միջազգային խորհրդաժողովի շրջանակներում։

Ավելի վաղ Վերշինինը հայտնել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովին հրավիրելու մասին։

Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: 

 

  • Կիսվել: