երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գուտերեշը Աբդոլլահիանի հետ քննարկել է Իսրայելի դեմ Իրանի գործողությունը

Գուտերեշը Աբդոլլահիանի հետ քննարկել է Իսրայելի դեմ Իրանի գործողությունը

Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Անդրադարձ է եղել Իսրայելի դեմ Իրանի գործողությանը: Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանը կարող էր ռազմական գործողությունն իրականացնել ավելի լայն մասշտաբով, սակայն թիրախավորել է Իսրայելի ռազմական դիրքերի միայն այն հատվածը, որտեղից հարձակում է կատարվել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին կողմերին զսպվածության կոչ է արել։ Նա գոհունակություն է հայտնել, որ Իրանը սահմանափակվել է այդ գործողությամբ և հավելել, որ Իսրայելը ևս չպետք է պատասխան գործողություններ ձեռնարկի:

  • Կիսվել: