չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Գրենլանդիայում հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ կղզու վերաբերյալ Թրամփի ծրագրերի

Գրենլանդիայում հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ կղզու վերաբերյալ Թրամփի ծրագրերի

Գրենլանդիայի մայրաքաղաքում այսօր մի քանի հազար մարդ դուրս է եկել ցույցի՝ ԱՄՆ-ի կողմից կողմից դանիական ինքնավար տարածքն անեքսիայի ենթարկելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի դեմ, տեղեկացնում է AFP-ն։

Նշվում է, որ ցուցարարները, նրանց թվում՝ նաեւ տարածքի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը, որը թափահարում էր Գրենլանդիայի դրոշը, վանկարկել են կարգախոսներ եւ ինուիտների ավանդական երգեր են կատարել անձրեւի տակ։

Ցուցարարներից շատերը շատերը կրում էին կեպիներ՝ «Ստիպեք Ամերիկային հեռանալ» սլոգանով, որը Թրամփի MAGA-ի պարոդիան է։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Դանիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի ծրագրերի դեմ։ Ցուցարարները վանկարկել են՝ «Ձեռքերը հեռու Գրենլանդիայից»:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: