հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ին միացման հարցի լուծման դեպքում Թրամփն իր անունը կգրի համաշխարհային պատմության էջերում. Պեսկով

Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ին միացման հարցի լուծման դեպքում Թրամփն իր անունը կգրի համաշխարհային պատմության էջերում. Պեսկով

Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ին միացման հարցը լուծելու դեպքում կասկած չկա, որ նախագահ Դոնալդ Թրամփն իր անունը կգրի համաշխարհային պատմության էջերում: Այս մասին  հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Վերանալով այն հարցից՝ լավ է դա, թե վատ, համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, թե ոչ, կան միջազգային փորձագետներ, որոնք պնդում են, որ այս քայլով Թրամփը մուտք է գործելու ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային պատմություն։ Այդ փորձագետների հետ չհամաձայնել շատ դժվար է»։

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Դանիան ոչինչ չի կարողացել անել Գրենլանդիայից «ռուսական սպառնալիքը» վերացնելու համար, չնայած ՆԱՏՕ-ն 20 տարի պնդում է, որ դա պետք է արվի:

«Հիմա ժամանակն է, և դա արվելու է»,-ասել էր Թրամփը:

  • Կիսվել: