Գրենլանդիա կժամանի Դանիայի զինված ուժերի մեծաթիվ զորակազմ
Հունվարի 19-ին Գրենլանդիա կժամանի Դանիայի զինված ուժերի մեծաթիվ զորակազմ, հայտնել է դանիական TV2 հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Սպասվում է, որ մեծ թվով դանիացի զինծառայողներ երկուշաբթի երեկոյան կժամանեն Գրենլանդիայի Կանգերլուսուակ բնակավայր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զինվորականների հետ միասին կղզի կժամանի նաև Դանիայի ցամաքային զորքերի հրամանատար Պետեր Բոյսենը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մի շարք եվրոպական երկրների համար 10 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման մասին։ Խոսքը վերաբերում է այն երկրներին, որոնք իրենց զորքերն են ուղարկել Գրենլանդիա: Նոր սակագների տակ են հայտնվում Դանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Նորվեգիան:


