հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Google-ը հեռացրել է աշխատակցին, ով պնդում էր, որ ընկերության Արհեստական Բանականությունը զգացմունքներ ունի

Google-ը հեռացրել է աշխատակցին, ով պնդում էր, որ ընկերության Արհեստական Բանականությունը զգացմունքներ ունի

Google-ն աշխատանքից ազատել է իր ինժեներներից մեկին՝ Բլեյք Լեմուինին, ով հայտարարել է, որ ընկերության արհեստական ​​բանականության համակարգը զգացմունքներ ունի, հայտնում է BBC-ն:

Անցյալ ամիս Բլեյք Լեմուանը ներկայացրել էր իր տեսությունն այն մասին, որ Google-ի լեզվական տեխնոլոգիան գիտակցություն ունի է եւ նրա ցանկությունները պետք է հարգել:

Google-ը, ինչպես նաեւ արհեստական բանականության մի քանի փորձագետներ հերքել են այդ պնդումները, իսկ ուրբաթ ընկերությունը հաստատել է, որ նա հեռացվել է աշխատանքից։

Լեմուանը BBC-ին հայտարարել է, որ իրավաբանական խորհրդատվություն է ստանում այդ հարցով:

Google-ի հայտարարության մեջ ասվում է, որ Լեմուանի պնդումները խոսակցական հավելվածների լեզվական մոդելի մասին (Lamda) «բոլորովին չհիմնավորված» են, եւ որ ընկերությունը երկար ամիսներ աշխատել է նրա հետ՝ դա պարզաբանելու համար:

«Ցավալի է, որ, չնայած երկարաժամկետ փոխգործակցությանն այս հարցում, Բլեյքը, այնուամենայնիվ, նախընտրեց խախտել աշխատանքի եւ տվյալների անվտանգության հստակ քաղաքականությունը, որը արտադրանքի մասին տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտություն է ներառում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: