շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Google-ը արգելափակել է ռուսական 2 լրատվամիջոցի հետ կապված հավելվածները Եվրոպայի տարածքում

Google-ը արգելափակել է ռուսական 2 լրատվամիջոցի հետ կապված հավելվածները Եվրոպայի տարածքում

Ամերիկյան Google ընկերությունն արգելափակել է ռուսական լրատվամիջոցներին առնչվող հավելվածները Play Store-ում։ Սահմանափակումը կգործի ամբողջ Եվրոպայում: Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ հասանելիությունը սահմանափակվել են RT հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության հավելվածները։

Մարտի 1-ին Google-ը հայտարարեց RT-ի և Sputnik-ի YouTube-ալիքների արգելափակման մասին։ Ընկերությունը բացատրել է, որ դա պայմանավորված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը հայտարարել էր, որ կարգելվի RT-ի և Sputnik-ի հեռարձակումը միության տարածքում։ Նրա խոսքով՝ համապատասխան որոշումը կայացվել է «ապատեղեկատվության դեմ պայքարի համար»։

  • Կիսվել: