Գնդակոծվել է ՌԴ Բելգորոդի մարզի Օկտյաբրսկի գյուղը, 2 մարդ վիրավորվել է
Ուկրաինայի հրետակոծության հետևանքով Բելգորոդի մարզի Օկտյաբրսկի գյուղում երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«ՈւԶՈւ–ի գնդակոծության տակ է հայտնվել Բելգորոդի մարզի Օկտյաբրսկի գյուղը։ Երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Բեկորային տարբեր վնասվածքներով տղամարդկանց նույնընթաց մեքենայով տեղափոխել են Օկտյաբրսկիի շրջանային հիվանդանոց։ Բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժածներին տեղափոխում են Բելգորոդի №2 քաղաքային հիվանդանոց», – իր Telegram ալիքում նշել է Գլադկովը։
Մարզպետը հայտնել է նաև, որ նախնական տվյալներով, բնակելի չորս տուն ու մարդատար ավտոմեքենա է վնասվել։