երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Gmail էլփոստի ծառայությունում մասշտաբային խափանում է տեղի ունեցել

Gmail էլփոստի ծառայությունում մասշտաբային խափանում է տեղի ունեցել

Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունում տեղի է ունեցել լայնածավալ խափանում, որի պատճառով էլփոստի հաղորդագրությունները հասցեատերերին հասել են սովորականից ավելի երկար ժամանակահատվածում, այս մասին տեղեկացնում է The Verge-ը։

Google-ը հաստատել է խնդիրը նոյեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ի սահմաններում, երբ օգտատերերից սկսվել են մեծ քանակի հաղորդագրություններ ստացվել ծառայությունից օգտվելու ժամանակ հանդիպող դժվարությունների մասին։

Downdetector-ի տվյալներով՝ խնդիրը հիմնականում վերաբերել է ԱՄՆ-ում Gmail-ից օգտվողներին։ Նշվում է նաև, որ հաղորդագրություններ ուղարկելու համար անձնական փոստարկղերից օգտվելիս նամակները համեմատաբար արագ են հասել իրենց հասցեատերերին։ Սակայն Workspace-ի օգտատերերի կորպորատիվ հասցեներից ուղարկված հաղորդագրությունները երկար ժամանակ չեն հասել հասցեատերերին։

Խափանումը տևել է մի քանի ժամ, որից հետո, ըստ Downdetector-ի, վիճակը կայունացել է։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված Gmail ծառայության խափանումը, առայժմ անհայտ է։ Google-ի պաշտոնյաները դեռ որևէ մեկնաբանություն չեն արել խնդրի վերաբերյալ։

  • Կիսվել: