կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Գիտեք, մենք Amazon-ը չենք․ ՄԹ-ի պաշտպանության պետքարտուղարը՝ Ուկրաինային

Գիտեք, մենք Amazon-ը չենք․ ՄԹ-ի պաշտպանության պետքարտուղարը՝ Ուկրաինային

Արևմտյան երկրները կցանկանային երախտագիտության խոսքեր լսել Ուկրաինայից զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման համար, սակայն դրա փոխարեն քննադատություն են լսում Կիևից այն բանի համար, որ ՆԱՏՕ երկրները հրաժարվել են արագացված ընթացակարգով երկիրն ընդունել դաշինք։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետքարտուղար Բեն Ուոլիսը։

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հանրային ֆորումի ժամանակ նա ասել է. ՛՛Ձեզ դուր է գալիս, թե ոչ, մարդիկ ուզում են մի փոքր երախտագիտություն տեսնել: Երբեմն դուք երկրներին խնդրում եք հրաժարվել զենքի սեփական պաշարներից՛՛:

Նախարարը հիշեցրել է, որ անցյալ տարի Ուկրաինա կատարած այցի ժամանակ երկրի իշխանություններն իրեն տրամադրել են ուկրաինական զինված ուժերին անհրաժեշտ սպառազինությունների ցուցակ, որը հիշեցրել է խանութ գնալու մասին։ ՛՛Գիտե՞ք, մենք Amazon-ը չենք: Ես դա նրանց ասել եմ անցյալ տարի, երբ 11 ժամ քշեցի, որ ինձ հանձնեն ցուցակը՛՛,-ասել է ՄԹ պաշտպանության պետքարտուղարը:

  • Կիսվել: