շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գիշերը Ռուսաստանի ՀՕՊ-ն ուկրաինական 80 ԱԹՍ է ոչնչացրել

Գիշերը Ռուսաստանի ՀՕՊ-ն ուկրաինական 80 ԱԹՍ է ոչնչացրել

Գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը ՌԴ շրջանների և Ազովի ծովի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք։ 30-ը Բրյանսկի մարզում, 15-ը՝ Ղրիմում, 12-ը՝ Սմոլենսկում, 10-ը՝ Կալուգայում, 5-ը՝ Նովգորոդում, 3-ը Ազովի ծովի ջրերի վրա, 2-ը՝ Լենինգրադում, 1-ը՝ Օրյոլում, 1-ը՝ Ռյազանում և 1-ը՝ Ռոստովի մարզի տարածքում»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: