կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գիշերը իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ավելի քան 500 օբյեկտի

Գիշերը իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ավելի քան 500 օբյեկտի

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ գիշերվա ընթացքում ավիահարվածներ է հասրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորման ավելի քան 500 օբյեկտին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Գիշերվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի կործանիչները, ուղղաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի ավելի քան 500 թիրախին»,- ասված է իսրայելական բանակի հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ հարձակման է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի յոթ հրամանատարական կենտրոն, շենքը, որն օգտագործվում էր ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի բարձրաստիճան սպայի կողմից, ինչպես նաև «Իսլամական ջիհադի» հրամանատարական կենտրոնը: Բացի այդ, հարվածներ են հասցվել բազմաթիվ բազմահարկ շենքերին։

Իսրայելցի զինվորականներն ընդգծում են, որ շարունակելու են հարվածներ հասցնել Գազայի հատվածին։

  • Կիսվել: