երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղրիմում հայտարարել են, որ Զելենսկին Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ոչ լեգիտիմ

Ղրիմում հայտարարել են, որ Զելենսկին Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ոչ լեգիտիմ

Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին անօրինական կերպով զբաղեցնում է Ուկրաինայի նախագահի աթոռը: Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հավելելով, որ նոր ընտրություններ այդ երկրում հնարավոր են միայն սահմանադրության և իշխանության համակարգի ամբողջական վերափոխումից հետո։

Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2024 թվականի մարտի 31-ին, սակայն չեղարկվել են ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառով։

Իր հերթին Զելենսկին հայտարարել է, որ ընտրությունների «ճիշտ ժամանակը չէ»։

  • Կիսվել: