կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է ուկրաինական հրթիռների հարձակման փորձի պատճառով

Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է ուկրաինական հրթիռների հարձակման փորձի պատճառով

Կերչի նեղուցի շրջանում հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական երկու հրթիռ՝ հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

Նա հավելել է, որ Ղրիմի կամուրջը չի վնասվել, թեպետ կամրջով երթևեկությունը դադարեցվել է: Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովն էլ պարզաբանել է, որ նեղուցով կամրջի անցման շրջանում նկատվող ծուխը հատուկ ծառայությունների կողմից արձակված ծխածածկույթ է:

«Մոտ ժամանակներս երթևեկությունը կվերսկսվի»,- տեղեկացրել է Կրյուչկովը:

Ուկրաինական կողմից պաշտոնական հայտարարություն դեռևս չկա, սակայն լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է Ղրիմի կամուրջը պատած ծուխը:

  • Կիսվել: