հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղրղզստանը համաձայնության է եկել Ուզբեկստանի հետ սահմանային վեճի խաղաղ կարգավորման շուրջ. Ժապարով

Ղրղզստանը համաձայնության է եկել Ուզբեկստանի հետ սահմանային վեճի խաղաղ կարգավորման շուրջ. Ժապարով

Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ժապարովը հայտարարել է, որ իր երկիրը համաձայնության է եկել Ուզբեկստանի հետ սահմանային վեճի խաղաղ կարգավորման շուրջ, տեղեկացնում է կառավարության կայքը։

Նշվում է, որ Ժապարովը, մասնավորապես, ասել է. ՛՛Ուզբեկստանի Հանրապետության հետ սահմանների հարցը լուծվել է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։ Մենք կլուծենք սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հարցը՝ ապահովելու բնակչության խաղաղ կյանքը՛՛:

Նշենք, որ Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի միջեւ վեճերը կապված են ջրային ռեսուրսների՝ ջրամբարների եւ աղբյուրների հասանելիության հետ: 2016 թվականին Բիշքեկն ու Տաշքենդը գործնականում զինված հակամարտության եզրին են հայտնվել։

  • Կիսվել: