շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղրղզստանն իր քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ ՌԴ մեկնելուց

Ղրղզստանն իր քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ ՌԴ մեկնելուց

Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց՝ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով, տեղեկացնում է interfax.ru-ն:

Մասնավորապես նշվբում է, որ գերատեսչությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս ժամանակավորապես զերծ մնալ ՌԴ տարածք մեկնելուց՝ մինչև անվտանգության լրացուցիչ միջոցառումների չեղարկումը:

«Նախկինում Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ընթացքում երկու և ավելի վարչական իրավախախտումներ կատարած քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ճանապարհորդություններից՝ պետական սահմանից այն կողմ մուտքի մերժումից և սույն ընթացակարգի հետ կապված հետևանքներից խուսափելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: