ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել

Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է TASS-ը։

«Ես կառչած չեմ իշխանությանը: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն Է հեղել եւ կրակել սեփական քաղաքացիների վրա: Ուստի որոշում ընդունեցի պաշտոնաթող լինել»,- ասված Է նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ժեենբեկովը հայտարարել Է, որ Ղրղզստանում իրավիճակն սպառնում Է վերածվել ուժայինների եւ հանրահավաքի մասնակիցների բախման:

 

«Դժբախտաբար, ագրեսիան չի հանդարտվում, իմ անհապաղ պաշտոնաթողության պահանջը շարունակվում Է: Ընթացիկ իրավիճակը մոտ Է երկուստեք բախման,- ասված Է նրա ուղերձում:- Մի կողմից բողոքավորներն են, մյուս կողմից՝ իրավապահ մարմինները:

Զինծառայողները եւ իրավապահ մարմինները պարտավոր են զենք գործադրել պետական նստավայրի պաշտպանության համար»: «Այդ դեպքում արյուն կհեղվի, դա անխուսափելի Է: Ես երկու կողմերին կոչ եմ անում չենթարկվելու սադրանքներին»,- հավելել Է Ժեենբեկովը։

  • Կիսվել: