երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ղրղզստանի նախագահը հայտարարել է Տաջիկստանի հետ սահմանին իրադրության կայունացման մասին

Ղրղզստանի նախագահը հայտարարել է Տաջիկստանի հետ սահմանին իրադրության կայունացման մասին

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին իրադրությունը, որտեղ ապրիլի 29-ին տեղի են ունեցել մարտական ընդհարումներ երկու պետությունների զինծառայողների միջեւ, կայունացել է:

Ապրիլի 30-ին այդ մասին հայտարարել է Ղրղզստանի պետության ղեկավար Սադիր Ժապարովը, հաղորդել Է նրա մամուլի ծառայությունը:
 
«Իրադրությունը Ղրղզստանի Հանրապետության Բաթքենի մարզում կայունացել է եւ գտնվում է երկրի նախագահի վերահսկողության ներքո: Բաթքենի մարզում է գտնվում աշխատանքային խումբը՝ Ղրղզստանի Հանրապետության առաջին փոխվաչապետ Արտյոմ Նովիկովի գլխավորությամբ: Աշխատանքային խումբն իր ժամանման պահից ձեռնարկել է հակամարտության կարգավորման մի շարք միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
«Ներկայումս անհրաժեշտություն չկա կամավորներ ուղարկելու սահմանակից շրջան: Ղրղզստանի քաղաքացիները պետք է այդ աշխատանքը վստահեն համապատասխան պետական մարմիններին, որոնց ներկայացուցիչները գտնվում են ղրղզա-տաջիկական պետական սահմանի հատվածում: Լարվածության օջախը մարված է, իրադրությունը կարգավորվել Է բանակցությունների ընթացքում»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:
 
Ժապարովը ցավակացություններ է հայտնել Տաջիկստանի հետ հանրապետության սահմանին ապրիլի 29-ին տեղի ունեցած զինված բախման ժանանակ զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Ղրղզական կողմի վերջին տվյալներով՝ բախման ժամանակ սպանվել է հանրապետության 13 բնակիչ, ընդամենը տուժել է 134 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: