ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

 Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնում:
 
Աղբյուրի տվյալներով՝ 2021 թվականի հուլիսի 24-ին Բատկենի մարզի Բատկենսկի շրջանի Կում-Մազար տեղանքում Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչներն առանց ղրղզական կողմի հետ համաձայնեցնելու սկսել են ավազի մաքրման միջոցառումներ անցկացնել:
 
Դեպքի վայր են ժամանել Ղրղզստանի սահմանապահները, տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչները և տեղի բնակիչները։
 
«Աշխատանքները դադարեցնելու ղրղզական կողմի պահանջներին տաջիկական կողմը չի ենթարկվել։ Ավելին, Տաջիկստանի քաղաքացիները փորձել են ծեծել Ղրղզստանի քաղաքացուն։ Այնուհետև բնակիչների միջև լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի և միմյանց վրա քարեր նետելու», – հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
 
Նրա խոսքով ՝ հակամարտության ընթացքում Տաջիկստանի սահմանապահների կողմից կրակոցներ են արձակվել Ղրղզստանի ուղղությամբ, ի պատասխան՝ կրակոցներ են արձակվել Տաջիկստանի ուղղությամբ։

  • Կիսվել: