երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղազախստանը նոր վարչապետ ունի

Ղազախստանը նոր վարչապետ ունի

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակել է իր վարչակազմի նախկին ղեկավար Օլժաս Բեկտենովին։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Օլժաս Բեկտենովին նշանակել Ղազախստանի Հանրապետության վարչապետ՝ ազատելով նախկինում զբաղեցրած պաշտոնից»:

Ավելի վաղ հանդիպման ժամանակ Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորները ձայների մեծամասնությամբ իրենց համաձայնությունն էին տվել նախագահին՝ հաստատելու Բեկտենովի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ երեկ Տոկաևն ընդունել է կառավարության հրաժարականը:

  • Կիսվել: