երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ղազախստանը հերքել է Ալմաթիում «ՆԱՏՕ-ի կենտրոնի» բացման մասին տեղեկությունը

Ղազախստանը հերքել է Ալմաթիում «ՆԱՏՕ-ի կենտրոնի» բացման մասին տեղեկությունը

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ալմաթիում «ՆԱՏՕ-ի կենտրոնի» բացման մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, գրում է ria.ru-ն:

«2023 թվականի հոկտեմբերի 23-ին Ալմաթիում Ղազախստանում ԱՄՆ դեսպան Դենիել Ռոզենբլումի մասնակցությամբ տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ գործողությունների կենտրոնի նոր կոնֆերանս դահլիճի պաշտոնական բացումը։ Կենտրոնը գործում է 2006 թվականից՝ որպես ուսումնական հաստատություն, որը նախատեսված է Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բաղադրիչի զարգացման համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խոսքը Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կից լրացուցիչ կրթության պետական հաստատության մասին է։ 

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «ՆԱՏՕ-ի կենտրոնի» բացման մասին լուրերը, Մոսկվան ակնկալում է Աստանայից լրացուցիչ տեղեկատվություն ստանալ այդ հարցի վերաբերյալ։

  • Կիսվել: