երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ղազախստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական հանքանյութերին առնչվող համագործակցության հռչակագիր

Ղազախստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական հանքանյութերին առնչվող համագործակցության հռչակագիր

Ղազախստանի և Ֆրանսիայի ղեկավարներն Աստանայում ստորագրել են հռչակագիր ռազմավարական հանքանյութերի շուրջ համագործակցության մտադրությունների շուրջ։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից, մասնավորապես, հայտնում են. «Ղազախստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է ռազմավարական հանքանյութերի ոլորտում համագործակցության մտադրությունների մասին հռչակագիր: Ինչպես տեսաք, մենք նաև համաձայնություններ ենք ձեռք բերել Boehringer Ingelheim, Total Energies, Alstom ընկերությունների հետ: Այս համաձայնություններն օգտակար կլինեն երկու երկրների համար: Նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է խթանել համատեղ ներդրումային նախագծերը նախարարությունների մակարդակով»:

Տոկաևը հավելել է, որ առաջարկել է դրա համար ստեղծել հատուկ աշխատանքային խումբ։

Նշվում է նաև, որ բանակցությունների ընթացքում կողմերն առանձնահատուկ ուշադրություն են նվիրել փոխգործակցության մասշտաբների ընդլայնմանն առևտրի, տնտեսության և ներդրումների ոլորտներում:

Բանակցությունների արդյունքներով կողմերը նաև ստորագրել են մի շարք համաձայնագրեր: Այնուհետև Տոկաևը և Մակրոնը մասնակցել են ղազախ-ֆրանսիական բիզնես-ֆորումի բացմանը։

Ղազախստանից հետո Էմանուել Մակրոնը կմեկնի Ուզբեկստան։   

  • Կիսվել: