ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ղազախստանում ատոմակայանի կառուցմամբ պետք է զբաղվի միջազգային կոնսորցիումը. Տոկաև

Ղազախստանում ատոմակայանի կառուցմամբ պետք է զբաղվի միջազգային կոնսորցիումը. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պատասխանել է այն հարցին, թե, իր կարծիքով, ով պետք է զբաղվի Ղազախստանում ատոմակայանի կառուցմամբ, եթե քաղաքացիները հանրաքվեի ժամանակ պաշտպանեն այս գաղափարը, գրում է Tengrinews.kz-ը։

Տոկաևը քվեարկել է ատոմակայանի վերաբերյալ հանրաքվեին, որից հետո ճեպազրույցում պատասխանել է լրագրողների հարցերին։ Երկրի նախագահն ասել է, որ դրական որոշման դեպքում Ղազախստանի կառավարությունը պետք է վերլուծություն կատարի։

«Սա բարդ հարց է։ Կառավարությունը պետք է վերլուծություն անի, համապատասխան բանակցություններ անցկացնի։ Բայց այս հարցի իմ տեսլականն այն է, որ Ղազախստանում պետք է աշխատի միջազգային կոնսորցիում, որը կազմված կլինի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով օժտվախ համաշխարհային ընկերություններից։ Իսկ հետո, ինչպես ասում են, կյանքը ցույց կտա»,- պատասխանել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

  • Կիսվել: