ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ղազախստանում 14 բեռնատար վագոն դուրս է եկել ռելսերից

Ղազախստանում 14 բեռնատար վագոն դուրս է եկել ռելսերից

Ղազախստանի Կարագանդայի մարզում 14 բեռնատար վագոն է դուրս եկել ռելսերից։ Դեպքի վայրում վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Казахстан темир жолы»-ին («Ղազախստանի երկաթուղիներ»)։

Ինչպես հաղորդվում է, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբեր 17-ին ժամը 06:15-ին (երևանյան ժամանակով՝ 04:15-ին)։ Վագոնների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհեր և վիրավորներ, բարեբախտաբար, չկան։

Այս պահի դրությամբ մարդատար ու բեռնատար գնացքների շարժը դադարեցված է։ Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը վագոնների անսարքությունն է եղել։ Դրանք պատկանում են մասնավոր սեփականատերերին։ Նախատեսվում է անցկացնել հետաքննություն։

  • Կիսվել: