Ղազախստանն ու Թուրքիան կբացեն իրենց օդային տարածքները միմյանց ռազմական տեխնիկայի համար
Ղազախստանն ու Թուրքիան կբացեն իրենց օդային տարածքը միմյանց ռազմական տեխնիկայի համար: Համապատասխան համաձայնագրի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է ղազախական լրատվամիջոցներում։
Ինչպես նշվում է՝ նախագծի շուրջ հանրային քննարկումը կշարունակվի մինչև օգոստոսի 27-ը:
Տարանցումը վերաբերում է միայն ինքնաթիռների թռիչքին։ Բացի այդ համաձայնագրի նախագծում ևս մի կետ նախատեսում է ինքնաթիռների վթարային վայրէջքների հնարավորություն։