ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ղազախստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հավաքվել են Ակտաուում՝ քննարկելու «Միջին միջանցքը»

Ղազախստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հավաքվել են Ակտաուում՝ քննարկելու «Միջին միջանցքը»

Ակտաուում ընթանում է Ադրբեջանի, Ղազախստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի եւ տրանսպորտի նախարարների երկրորդ եռակողմ հանդիպումը։ Նիստին մասնակցում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին, հաղորդում է «Казинформ»-ը։

Հանդիպմանը մասնակցում է նաեւ վրացական պատվիրակությունը։ Նիստում նախատեսվում է ստորագրել 2022-2027 թվականների ճանապարհային քարտեզը,  Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ղազախստանի տարածքով անցնող «Միջին միջանցքը»։

Նախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում հունիսի 27-ին, որի ընթացքում ընդունվել է Բաքվի հռչակագիրը։ Փաստաթուղթը ենթադրում է համագործակցություն տրանսպորտի եւ հաղորդակցության ոլորտում։ Ենթադրվում է, որ Ակտաուում քննարկումների հիմնական թեմաները կդառնան եռակողմ եւ տարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ Կասպից ծովով Արեւելք-Արեւմուտք միջին միջանցքի ներուժի զարգացումը: 

  • Կիսվել: