շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղազախստանի նախագահը մի շարք հրատապ հանձնարարականներ է տվել կառավարությանը

Ղազախստանի նախագահը մի շարք հրատապ հանձնարարականներ է տվել կառավարությանը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը մի շարք հրատապ հանձնարարականներ է տվել կառավարությանը, հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։

Մասնավորապես, հանձնարարվել է.

- Հատուկ քննչական խումբ ստեղծել՝ բաղկացած Գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի, ԱԱԿ-ի եւ իրավասու այլ կառույցների ներկայացուցիչներից՝ անկարգությունների բոլոր մեղավորներին քրեական եւ վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

 

- Զինված ուժերին, Ազգային անվտանգության կոմիտեին, Ներքին գործերի նախարարությանը, Ազգային գվարդիային եւ ուժային այլ կառույցներին` բարձրացնել զինվորական անձնակազմի մարտական պատրաստությունը եւ զինծառայողների տեխնիկական հագեցվածությունը:

- Շրջանների ակիմատներին` նյութական աջակցություն ապահովել զոհված ոստիկանության եւ զինված ուժերի զոհված աշխատակիցների ընտանիքների համար։

- Ուղիղ գիծ կազմակերպել՝ քաղաքացիներին զոհերի եւ անհայտ կորածների մասին տեղեկություններ տրամադրելու համար:

- Հանձնաժողովներ ստեղծել՝ վնասի չափը գնահատելու համար, աշխատանքներ սկսել Ալմաթիում եւ այլ շրջաններում վարչական շենքերի, սոցիալական օբյեկտների, բնակելի շենքերի վերականգնման ուղղությամբ։

Ղազախստանի նախագահը նաեւ հանձնարարել է միջոցներ ձեռնարկել դիվանագիտական ​​ներկայացուցչությունների, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրումների սուբյեկտների եւ օտարերկրյա ընկերությունների բիզնեսի պաշտպանության համար։

Ղազախստանում 180 օրով բենզինի, դիզվառելիքի եւ հեղուկ գազի գների պետական ​​կարգավորում է մտցվում, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

Սոցիալական կարեւորության ապրանքների գների կայունացման նպատակով Ղազախստանը վեց ամսով արգելում է խոշոր եւ մանր եղջերավոր անասունների, երեք ամսով` կարտոֆիլի ու գազարի արտահանումը։

  • Կիսվել: