ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղազախստանի նախագահը կոչ է արել պատրաստ լինել պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը

Ղազախստանի նախագահը կոչ է արել պատրաստ լինել պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը

Ղազախստանը, ելնելով աշխարհում աշխարհաքաղաքական անկայուն վիճակից, պետք է պատրաստ լինի պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ պետական պարգևների, բարձրագույն զինվորական և հատուկ կոչումների, ինչպես նաև դասային կոչումների հանձնման արարողության ժամանակ, հայտնում է mk.ru-ն։

Տոկաևի խոսքով, պաշտպանական ներուժի ուժեղացումը միշտ կլինի Ղազախստանի ամենակարևոր պոտենցիալը։

  • Կիսվել: