Ղազախստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ըստ ղազախական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և միջազգային օրակարգը, այդ թվում՝ ուկրաինական հակամարտությունը։
Ղազախստանի նախագահն ընդգծել է Ուկրաինայում հակամարտության լուծման բարդությունը՝ նշելով, որ այդ հարցը պահանջում է փոխզիջում, ասվում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Պետության ղեկավարն ընդգծել է ուկրաինական հակամարտության լուծման բարդությունը, որտեղ տարածքային հարցը գերակա է և պահանջում է փոխզիջում երկու կողմից՝ հաշվի առնելով տեղում առկա իրական իրավիճակը»,-ասված է ղազախական կողմի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Տոկաևը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի առաջնորդական որակները և հրավիրել է նրան Ղազախստան։


