Ղազախստանի նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին
Ղազախստանի նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, հայտնել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։
Ղազախստանում նոյեմբերի 20-ին տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ երկրի գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է ձայների 81,31%-ով։
Ընտրողների ընդհանուր վերջնական մասնակցությունը կազմել է 69,44%:«Որոշված է երդման օրը՝ 2022 թվականի նոյեմբերի 26-ը»,- երեքշաբթի օրը ԿԸՀ նիստում ասել է Աբդիրովը։



