հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տոկաևը 85,52 տոկոս ձայներով հաղթում է ընտրություններում․ Еxit poll

Տոկաևը 85,52 տոկոս ձայներով հաղթում է ընտրություններում․ Еxit poll

Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում՝ ընտրողների 85,52%-ի աջակցությամբ, ասվում է «Ամանաթ» կուսակցության հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից անցկացված exit poll-ի արդյունքներով։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաև՝ 85,52%»,- հարցման արդյունքները հայտնել է ինստիտուտի ներկայացուցիչը Աստանայի հեռուստաալիքի եթերում։

Ղազախստանցիները պետք է ընտրություն կատարեին վեց թեկնածուներից։ Գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ միասին պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին Նուրլան Աուեսբաևը, Մեյրամ Կաժիկենը, Ժիգուլի Դայրաբաևը, Կարակատ Աբդենը, Սալթանատ Տուրսինբեկովան:

Նորացված Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։ Ընդ որում, հաղթողը կարող է ընտրվել միայն մեկ անգամ։

Պետության ընտրված ղեկավար է համարվում այն թեկնածուն, որը հավաքել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը: Այն դեպքում, երբ թեկնածուներից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, անցկացվում է կրկնակի քվեարկություն, որին կմասնակցեն առավելագույն թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները:

  • Կիսվել: