կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ղարիբաշվիլին մեկնել է Թուրքիա

Ղարիբաշվիլին մեկնել է Թուրքիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թուրքիա՝ հայտնել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Այցի ընթացքում նախատեսված է Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ Ղարիբաշվիլին կայցելի նաև երկրաշարժից տուժած Անթակիա քաղաք։

Վրացական պատվիրակության կազմում են ներքին գործերի նախարարը, պետական անվտանգության ծառայության ղեկավաը, կառավարության աշխատակազմի ղեկավարը և ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետը:

  • Կիսվել: