հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ղարիբաշվիլին Ալիևի հետ հանդիպմանը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է հայտնել

Ղարիբաշվիլին Ալիևի հետ հանդիպմանը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է հայտնել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ժամանակում կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։

Ըստ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության՝ հանդիպմանը նրանք քննարկել են անվտանգության հարցերն աշխարհում և տարածաշրջանում,ինչպես նաև՝ տնտեսական ծրագրեր։
 
Ղարիբաշվիլին Ալիևի հրավերով Բաքվում է՝ մասնակցելու Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական համաժողովին։

  • Կիսվել: