շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղարաբաղյան վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե գնում են դեպի նոր առճակատում. Foreign Policy

Ղարաբաղյան վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե գնում են դեպի նոր առճակատում. Foreign Policy

Foreign Policy-ն 2023 թվականին հնարավոր 10 կոնֆլիկտների մեջ երկրորդ տեղում կանխատեսել է Հայաստան-Ադրբեջան պատերազմ։

Զեկույցի «Հայաստան և Ադրբեջան» հատվածում նշվում է, որ եթե ուկրաինական պատերազմն արձագանք է ունեցել աշխարհի այլ վայրերում ճգնաժամերի վրա, ապա դրա ազդեցությունը հատկապես սուր էր Հարավային Կովկասում: Ղարաբաղյան վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե գնում են դեպի նոր առճակատում: Ուկրաինայում Ռուսաստանի ձախողումները խաթարել են հաշվարկները տարածաշրջանում։

Նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020-ի վեցշաբաթյա հակամարտությունը:

  • Կիսվել: