կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատերազմից 2.5 տարի անց, մայրը որդու դին հայտնաբերել է Մեծամորի դիահերձարանում (Տեսանյութ)

Պատերազմից 2.5 տարի անց, մայրը որդու դին հայտնաբերել է Մեծամորի դիահերձարանում (Տեսանյութ)

Պատերազմից 2.5 տարի անց ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանի մայրը  Մեծամորի դիահերձարանում պատահմամբ գտել է զոհված որդու ամբողջական մարմինը։ 

«Էրեխես գել ու գազանի բաժին չէր դարձել, այլ երկոտանի կենդանիների՝ մարդկանց ձեռքում էր հայտնվել»,-ասում է տիկին Ալինան Արամ Գևորգյանի հրապարակած տեսանյութում։

Վահագն Խաչատրյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 10-ին Հադրութի Վանք գյուղի մոտ։ 2021-ի հուլիսին հուղարկավորվել էր Վահագնի մասունքը՝ գլուխը։

Վահագնի մայրը՝ տիկին Ալինան ասում է՝ երազում էր որդու մարմինը գտնելու մասին։

«Ասում էի՝ սարի պես երեխա եմ տվել, մի՞թե չեմ գտնելու ձեռքերը, ոտքերը։ Լավ կենդանիներին բաժին հասա՞վ իմ երեխան։ Ծնողներից մեկն ասաց՝ զանգի Հերացի։ Ես ասել էի, որ եթե մի եղունգ նույնականացվի, տեր ենք, մեր երեխունն է։ Զանգեցի Հերացի, ասեցի՝ կարո՞ղ է մի բան կա։ Ասացին՝ այո։ Իմ Վահագի մարմինն ամբողջությամբ ճանաչելի էր։ 2020-ի նոյեմբերի 21-ից Վահագն մեր մոտ է՝ Հայաստանում, նախ եղել է Կապանում, ապա ուղարկել են Մեծամոր»,-պատմում է մայրը։

  • Կիսվել: