շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Գերմանիայում վառել են Թուրքիայի համար հավաքված մարդասիրական օգնությունը

Գերմանիայում վառել են Թուրքիայի համար հավաքված մարդասիրական օգնությունը

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում վառել են մարդասիրական օգնությունը, որը հավաքվել էր Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար։ Այս մասին հայտնում է IHA գործակալությունը։

Տեղեկատվության համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 13-ի գիշերը, կրակը հանգցրել են 30 հրշեջներ։ Հավաքված ողջ օգնությունը ոչնչացվել է։

«Այս պահին ոչինչ չենք կարող ասել հրդեհի պատճառների մասին։ Ուսումնասիրվում են տեսախցիկների ֆիքսած կադրերը։ Կադրերում մենք տեսնում ենք, թե ինչպես երկու մարդ հանում են Թուրքիայի դրոշն ու այն նետում կրակի մեջ»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

 

  • Կիսվել: