ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գերմանիայում թուրքական մզկիթներից մեկի դռան վրա խոզի գլուխ են կախել

Գերմանիայում թուրքական մզկիթներից մեկի դռան վրա խոզի գլուխ են կախել

Մայիսի 18-ին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքին հարակից Վահինգեն  Էնզ շրջանում գտնվող թուրքական մզկիթի դռան բռնակից անհայտ անձինք խոզի գլուխ են կախել։ Այդ ամենը արձանագրվել է մզկիթի անվտանգության տեսախցիկներըի կողմից, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 23։30-ի սահմաններում։ 

Գերմանիայում «Կրոնական գործերի թուրքական իսլամական միությանը» կից Ֆաթիհ մզկիթի գրասենյակի ղեկավար Լաթիֆ Փեքմեզջին հայտնել է, որ այդ անձինք մզկիթ են եկել ինչ-որ ֆիրմային պատկանող միկրոավտոբուսով։

Նրանք դիմել են ոստիկանություն, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Այս միջադեպը դատապարտել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա նշել է, որ նույնիսկ իսլամական պահքի` Ռամադան ամսվա և կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում Եվրոպայում շարունակվում է «ռասիզմը և թշնամությունը իսլամի նկատմամբ»։

Չավուշօղլուն Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում մասնավորապես գրել է․ 

«Գերմանիայում մեր մզկիթի դեմ կատարված հարձակումը վերոհիշյալի վերջին օրինակն է։ Այս ամոթալի միջադեպի համար օգտագործված խորհրդանիշն իրականում պատկերում է իրենց հիվանդագին միտքը։ Պետք է անմիջապես ձերբակալվեն այս միջադեպի մեղավորները»։
 
Նշենք, որ մուսուլմաններին արգելված է սնվել սատկած կենդանիների մսով, արյունով և այն կենդանիների մսով, որոնց մորթելու ընթացքում չի ասվել Ալլահի անունը: Հատուկ մի արգելք վերաբերում է խոզի մսին։ Իսլամում խոզը համարվում է պիղծ կենդանի:

  • Կիսվել: