շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գերմանիայում Շոլցի ծրագրերից դժգոհ ֆերմերները կաթվածահար են արել երթևեկությունը

Գերմանիայում Շոլցի ծրագրերից դժգոհ ֆերմերները կաթվածահար են արել երթևեկությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանգստության և փոխզիջումների գնալու պատրաստակամության կոչ է արել, քանի որ երկիրը բախվում է ֆերմերների բողոքի ակցիաներին, որոնք դժգոհ են վառելիքի իրենց սուբսիդավորումը կրճատելու ծրագրից, տեղեկացնում է AP-ն:

Նշվում է, որ նա նախազգուշացրել է, որ ծայրահեղականներն ավելի լայն դժգոհության ֆոնին զայրույթ են հրահրում:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսությունում օգտագործվող դիզվառելիքի հարկային արտոնությունները չեղարկելու ծրագրի դեմ մեկշաբաթյա բողոքի ցույցերի շրջանակներում ֆերմերներն իրենց տրակտորներով փակել են երկրի հիմնական ճանապարհներն ու երթևեկությունը:

Նրանք շարունակել են ցույցերը նույնիսկ այն ժամանակ, երբ կառավարությունը մեղմացրեց իր սկզբնական ծրագիրը՝ ասելով, որ գյուղատնտեսական սարքավորումների համար մեքենաների հարկի արտոնությունը կպահպանվի, իսկ դիզելային վառելիքի հարկային վարկերի կրճատումը փուլ առ փուլ կիրականացվի ավելի քան երեք տարվա ընթացքում:

Գերմանիայի կանցլերը տեսաուղերձում ասել է, որ իրենք «ի սրտե ընդունել են ֆերմերների փաստարկները», և որ կառավարությունը հասել է «լավ փոխզիջման», թեև ֆերմերները շարունակում են պնդել սուբսիդավորման կրճատումների ամբողջական վերացումը: Նա նաև ասել է, որ պաշտոնյաները կքննարկեն, թե ավելի ինչ կարող են անել, որպեսզի գյուղատնտեսությունը լավ ապագա ունենա:

  • Կիսվել: