կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Գերմանիայում փակվում են Իրանի բոլոր հյուպատոսությունները

Գերմանիայում փակվում են Իրանի բոլոր հյուպատոսությունները

Գերմանական իշխանությունները հրահանգել են փակել Գերմանիայում Իրանի հյուպատոսությունները Ֆրանկֆուրտում, Համբուրգում և Մյունխենում, տեղեկացնում է Associated Press-ը: 

Նշվում է, որ Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը միայն դեսպանատուն կունենա Բեռլինում։

Գերմանիան համապատասխան որոշում է կայացրել՝ ի պատասխան Իրանում Ջամշիդ Շարմահդին մահապատժի ենթարկելու, որը Գերմանիայի և Իրանի քաղաքացիություն ուներ։

Բեռլինում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ, որտեղ նրան խիստ բողոք են հայտնել Շարմահդի մահապատժի կապակցությամբ։ Իրանում Գերմանիայի դեսպան Մարկուս Պոտցելը Բեռլինի կոշտ դիրքորոշումն է արտահայտել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, որից հետո ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը Պոտցելին հետ է կանչել հայրենիք՝ խորհրդակցությունների։

  • Կիսվել: