ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Բավարիայի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, գրում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է մի տղամարդու մոտ, որն ապրում է Շթարնբերգ շրջանում։ Ներկայում տղամարդուն մեկուսացրել են և գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Ինչպես հայտնել ենք, 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնել են Ուհանում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 2800 մարդ։ 80-ից ավելի մարդ մահացել է:

 

  • Կիսվել: