ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գերմանիայի Ռազմածովային ուժերի ղեկավարը հրաժարական է տվել Ղրիմի մասին խոսքերից հետո

Գերմանիայի Ռազմածովային ուժերի ղեկավարը հրաժարական է տվել Ղրիմի մասին խոսքերից հետո

Գերմանիայի Ռազմածովային ուժերի ղեկավար, փոխծովակալ Կայ Ախիմ Շենբախը հրաժարական է տվել խոսքերից հետո, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմի մեջ: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

«Ես խնդրել եմ պաշտպանության դաշնային նախարարին ազատել ինձ Ռազմածովային ուժերի ղեկավարի պաշտոնից»,-ասվում է Ռազմածովային ուժերի մամուլի կենտրոնի հայտարարության մեջ:

Պաշտպանության նախարար Կրիստինա Լամբրեխթն ընդունել է փոխծովակալի դիմումը:

Շենբախը Մանոխար Փարիքարայի անվան պաշտպանական հետազոտությունների հնդկական ինստիտուտում համաժողովի ժամանակ հայտարարել էր. «Ղրիմի թերակղզի չկա [Ուկրաինան չունի], այն երբեք չի վերադառնա, դա փաստ է»:

Ուկրաինայի ԱԳՆ-ն պահանջել է, որպեսզի Գերմանիան հերքի Ռազմածովային ուժերի ղեկավարի խոսքերը, որոնք, նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոյի խոսքով, ձախողում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, եւ Եվրոպայում անվտանգության ոլորտում իրավիճակի ապաէսկալացիայի ուղղությամբ ջանքերը: Նիկոլենկոն անվանել է Շենբախի հայտարարությունները «բացարձակապես անընդունելի» եւ վստահություն հայտնել, որ թերակղզին կվերադառնա Ուկրաինայի կազմի մեջ Ուկրաինայի եւ դրա դաշնակիցների համառ ջանքերի շնորհիվ:

Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդգուզենին կանչել են երկրի ԱԳՆ:

Գերմանիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Շենբախի խոսքերը չեն արտահայտում գերատեսչության պաշտոնական դիրքորոշումը: «Տվյալ արտահայտությունները իրենց բովանդակությամբ եւ ձեւակերպումներով ոչ մի դեպքում չեն համապատասխանում նախարարության դիրքորոշմանը»,-ՏԱՍՍ-ին ասել է նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Շենբախը հնարավորություն կստանա արտահայտվելու բունդեսվերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնի առջեւ:

  • Կիսվել: