ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գերմանիայի ոստիկանությունը կկարողանա ոչնչացնել երկրի օդային տարածքը խախտած ԱԹՍ-ները

Գերմանիայի ոստիկանությունը կկարողանա ոչնչացնել երկրի օդային տարածքը խախտած ԱԹՍ-ները

Գերմանիան ոստիկանությանը լիազորություն կտա ոչնչացնելու անօդաչու թռչող սարքերը, եթե դրանք որևէ տեսակի վտանգ ներկայացնեն, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ համապատասխան օրենքի նախագիծը կառավարությունն ընդունել է հոկտեմբերի 8-ին: Այն պետք է վավերացնի Բունդեսթագը։

Ինչպես հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դորբինդտը՝ նոր օրենքի համաձայն՝ ոստիկանությանը թույլատրվելու է չեզոքացնել Գերմանիայի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքերը, օրինակ՝ լազերների կիրառման, ազդանշանները խլացնելու միջոցով, իսկ հնարավոր սպառնալիքի պարագայում ԱԹՍ-ները պարզապես կոչնչացվեն։

Նրա խոսքով՝ ոստիկանությունը կզբաղվի ծառերի մակարդակին մոտ թռչող անօդաչուներով, մինչդեռ ավելի հզոր ԱԹՍ-ների դեմ պայքարում կներգրավվեն զինվորականները։

Նշվում է նաև, որ նոր օրենքն ընդունվել է, երբ նախորդ շաբաթ Գերմանիայի երկրորդ խոշորագույն՝ Մյունխենի օդանավակայանում տասնյակ չվերթեր փոխել են ուղղությունը կամ չեղարկվել անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով:

Ինչպես հայտնի է՝ միջադեպերի պատճառով տուժել էր ավելի քան 10 000 ուղևոր։

  • Կիսվել: