Գերմանիայի ՆԳ նախարարը խոսել է ինքնապաշտպանվելու անհրաժեշտության մասին
Գերմանիան լուրջ քայլեր կձեռնարկի անհայտ ծագման անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը, տեղեկացնում է Reuters-ը:
Նա ընդգծել է, որ «վերջին շրջանում ԵՄ օդային տարածքում հայտնված դրոնները լուրջ վտանգ են ներկայացնում»։
«Մենք պետք է կարողանանք ինքնապաշտպանվել»,-ասել է Գերմանիայի ՆԳ նախարարը:


