ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Գերմանիայի լրագրողների միությունը Թուրքիան համարել է վտանգավոր երկիր

Գերմանիայի լրագրողների միությունը Թուրքիան համարել է վտանգավոր երկիր

Օգոստոսի 14-ին Գերմանիայի լրագրողների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ լրագրողների համար Թուրքիան ապահով երկիր չէ: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես միությունը հորդորել է լրագրողներին չմեկնել Թուրքիա ոչ՛ աշխատանքային նպատակներով, ոչ էլ զբոսաշրջության: 

Գերմանական միության կողմից նման հայտարարությունը կապված է վերջերս Թուրքիայում Գերմանիայի պատգամավոր Գյոքայ Աքբուլութի ձերբակալման հետ:

«Այս վերջին դեպքը ևս մեկ անգամ ցուց տվեց, որ Էրդողանն իր բռնակալությունը քննադատողներին դիտարկում է որպես պետության թշնամի»:

Նշենք, որ գերմանացի կին պատգամավորը ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք օգոստոսի 3-ին Անկարայի օդանավակայանում անձնագրի ստուգումից հետո՝ իր սոցիալական ցանցերում կատարված գրառումների պատճառով։

  • Կիսվել: