երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը. Յան Նոլտեն

Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը. Յան Նոլտեն

Գերմանիայում մտադիր չէ մեծացնել ռազմական համագործակցությունը Երեւանի հետ։ Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն "Իզվեստիային" հայտնել է, որ Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը:

«Իշխանությունները ցանկանում են շարունակել զենքով աջակցել Ուկրաինային, իսկ դա արդեն բարդ է ներկա իրավիճակում։ Պարզ չէ նաև, թե ինչպես է հետագայում զարգանալու իրավիճակը Իսրայելում և Գազայի հատվածում: Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին։ Ամեն դեպքում, դա պաշտպանության կոմիտեի օրակարգում չԷ», - հայտարարել է Յան Նոլտեն։

  • Կիսվել: