հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գերմանիայի կառավարությունը ռազմական օգնության նոր փաթեթ է ուղարկել Ուկրաինա

Գերմանիայի կառավարությունը ռազմական օգնության նոր փաթեթ է ուղարկել Ուկրաինա

Գերմանիայի կառավարությունը ռազմական օգնության նոր փաթեթ է ուղարկել Ուկրաինա: Գերմանիայի կառավարությունից հայտնել են, որ Ուկրաինա են մատակարարվելու 3 Gepard ինքնագնաց զենիթային կայանքներ և դրա համար նախատեսված 30 հազար 240 զենիթային մարտական արկեր։

Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ միայն 2023 թվականին Կիևը Բեռլինից 4,34 միլիարդ եվրոյի զենք է ստացել։ Գերմանիայում վերապատրաստվել է 10 հազար ուկրաինացի զինվորական։

Վաշինգտոնից հետո Բեռլինը Կիևին ռազմական օգնության երկրորդ խոշոր մատակարարն է։

  • Կիսվել: