շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գերմանիայի կանցլերը կարող է վաղաժամ լքել իր պաշտոնը

Գերմանիայի կանցլերը կարող է վաղաժամ լքել իր պաշտոնը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարող է վաղաժամ լքել իր պաշտոնը վստահության կորստի պատճառով, հայտնում է Repubblica թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«2024 թվականին կանցլերին կարող են ստիպել դադարեցնել երկիրը ղեկավարելը: Խոսակցություններ կան, որ «Wirecard»-ի գործը և հարաբերությունները Յան Մարսալեկի հետ կարող են վերջնական հարված հասցնել սոցիալ-դեմոկրատների առաջնորդին»,-ասվում է նյութում:

Հրատարակության տվյալներով՝ գերմանացիների երեք քառորդը դժգոհ է Շոլցի ու նրա կուսակցության գործունեությունից։ Անվստահության ամենաակնառու գործոններից մեկը «Wirecard»-ի սկանդալն էր։

2020 թվականի հունիսին, երբ ներկայիս կանցլերը զբաղեցնում էր երկրի ֆինանսների նախարարի պաշտոնը, «Wirecard»-ին մեղադրեցին խարդախության մեջ այն բանից հետո, երբ աուդիտորները գրանցեցին 1,9 միլիարդ եվրոյի պակասորդ: Սակայն Շոլցը և նրա նախարարությունը փորձեցին պաշտպանել կորպորացիան հարձակումներից, ինչը դժգոհություն և կասկածներ առաջացրեց:

  • Կիսվել: